Լրահոս
Հասարակական
15:50
21.09.22
790

59-ամյա տղամարդը պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 19 փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն փողոցի բնակիչ՝ 59-ամյա Տիգրան Պ-ի դին, ով կենցաղային աշխատանքներ կատարելու ժամանակ փակ տնտեսական պատշգամբի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։