Լրահոս
Հասարակական
14:28
21.09.22
127

50-ամյա վարորդը Ford Transit-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում, դին դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Դավիթ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Բարձրավան-Աղվանի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222717/