Լրահոս
Հասարակական
22:28
16.02.20
57

1 հոդված եւ 47 օր

1.5 տարի քաղաքական դաշտը բևեռացնելուց, օրենսդիր ու գործադիր իշխանության վրա ձեռքը դնելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է վերջին՝ դեռ իրենից անկախ՝ դատական իշխանության հարցերը լուծել բայց ժողովրդի միջոցով: Մինչև հանրաքվեի որոշում ընդունելը իշխող քաղաքական թիմը մի քանի օրում խորացրեց սևերի ու սպիտակների մեջ 2 տարի առաջ բացված անդունդը: Հանրաքվեի նշանակման օրը՝ խորհրդարանի սկանդալային նիստին Ալեն Սիմոնյանը ըստ էության բացահայտեց իշխանության հաղթաթուղթը:

Նա կոչ արեց ընդդիմությանը գնալ ու ոչ-ի շտաբը գլխավորել, ասաց՝ լավ կլինի բոլորով մի տեղ հավաքվեն, որ իրենք հստակ տեսնեն թե ով ով է; Վարչապետն էլ դե հստակ ու հոծ գիծ քաշեց խոչընդոտողները համարվելու են հակաժողովրդական, հակապետական ուժեր ու բոլորս այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն ենք լսելու շուտով: Դրանից հետո խորհրդարանական Լուսավոր Հայաստան խմբակցությունը հրաժարվեց ոչ-ի շտաբից: Վստահ, որ հենց այդտեղ հավաքված ուժերի դեմ է իշխանությունը կենտրոնացնելու հակաքարոզչությունը ու հին Հայաստանի մասին վախենալի պատմություններով դրդելու մարդկանց գնալ ընտրատեղամասեր ու այո ասել ակնհայտ խախտումներով հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններին: Ավելի ուշ իրավաբանների մի խումբ որոշեց ընդունել իշխանության նետած ձեռնոցը ու ստեղծել ոչ-ի շտաբ: