Լրահոս
Հասարակական
18:30
29.06.25
639

Զոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Ա․ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։