Լրահոս
Զինված ուժեր
23:08
12.12.25
490

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Img default alt hy

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։