Լրահոս
16:30
25.09.22
82

Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 62 448 քաղաքացի. ԿԸՀ

Img default alt hy

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50.16 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 12.23 տոկոս։