Լրահոս
Արցախ
14:07
10.12.25
135

Ժամանակն է ուշքի գալ ծանր ցնցումներից ու կատարել Արցախի նկատմամբ մեր պարտքը. Տիգրան Թորոսյան

Img default alt hy

Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանություններն Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը և այն դարձնել մանրադրամ՝ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար, «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» խորագրով լսումների ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։