Լրահոս
Միջազգային
17:04
23.12.25
315

Զելենսկին հայտարարել է խաղաղության բանակցությունների հիմնական փաստաթղթերի պատրաստ լինելու մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հիմքում ընկած փաստաթղթերի բազային փաթեթն արդեն պատրաստվել է:

Նրա խոսքով՝ կողմերը մի շարք հարցերում մնում են տարբեր դիրքերում, և թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պատրաստ չեն ընդունել որոշ պայմաններ:

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները շարունակում են խորհրդակցությունները ռուսական կողմի հետ և Կիևին կփոխանցեն բանակցությունների արդյունքները: