Լրահոս
Քաղաքական
09:50
27.09.22
156

Զասը ժամանակից շո՞ւտ է մեկնել Հայաստանից. Փաշինյանը նրան չի ընդունել

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչև սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։

Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Եվ նրա՝ Երևան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նյու Յորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում ունեցավ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի թիվ մեկ թշնամու՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Սակայն այդ ընթացքում Հայաստանում Զասը հանդիպումներ էր ունենում երկրորդ էշելոնի չինովնիկների հետ՝ փոխարտգործնախարար, ԱԽ քարտուղար, ԳՇ պետ։ Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե Փաշինյանի նյույորքյան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսվածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։ Թե կոնկրետ որ օրն է մեկնել, ԱԳՆ-ից չհաջողվեց պարզել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից հետո Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցությամբ որևէ միջոցառման մասին հաղորդագրություն չի տարածվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։