Լրահոս
Հասարակական
11:30
13.12.25
95

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։