Լրահոս
Հասարակական
00:05
04.03.23
448

Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. հիվանդանոցներ տեղափոխված վարորդներից մեկի վիճակը ծանր է

Img default alt hy

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են 38-ամյա Վոլոդյա Հարությունյանի վարած VAZ 2106 մակնիշի և 44-ամյա Նարեկ Պարոնյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով երկու վարորդները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալոց հետո, Վ. Հարությունյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Ն. Պարոնյանը՝ Արարատի բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։