Լրահոս
Միջազգային
15:30
13.07.26
58

Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան օգոստոսի 2-ից ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենքների նախագծեր։ Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են ուկրաինական խորհրդարանի կայքում։

Այժմ փաստաթղթերը կուղարկվեն պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանը, որից հետո դրանք պետք է ներկայացվեն պատգամավորների ընդհանուր քվեարկությանը։

Ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Սա կլինի այս ռեժիմների արդեն 20-րդ երկարաձգումը։ Ռազմական դրության մշտական երկարաձգման պատճառով Ուկրաինայում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական, ո՛չ էլ տեղական ընտրություններ։ Միաժամանակ, Զելենսկու նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին։