Լրահոս
Միջազգային
22:46
14.07.26
109

Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է Լիբանանից և Սիրիայից զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է Axios պորտալը։

Հղում կատարելով անանուն ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների՝ պորտալը հստակեցնում է, որ Թրամփն իր դիրքորոշումը Նեթանյահուին է փոխանցել հուլիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես նշվում է նյութում, Թրամփը Իսրայելի կառավարության ղեկավարին հայտարարել է, որ հրեական պետությունը «պետք է սկսի ուժերը վերատեղակայել Սիրիայից»։ Միաժամանակ, ըստ հոդվածի, Թրամփը Նեթանյահուին կոչ է արել «նույնը անել Լիբանանում»։

Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ՝ Թրամփը Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Սիրիայում Իսրայելի զորքերի ներկայությունը «լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել էսկալացիայի»։ «Նրանք ձեզ այնտեղ չեն ցանկանում։ Դուք պետք է վերատեղակայվեք», - ասել է նախագահը վարչապետին Սիրիայի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է հիշյալ ամերիկացի պաշտոնյան, նույնը վերաբերում է նաև Լիբանանին։