Լրահոս
Հասարակական
23:00
13.07.26
71

Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի

Չորացած ու պոկված ծառը ողբերգության պատճառ է դարձել Երևանում։ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ, բարդին ընկել է ընթացող մեքենայի և մոպեդի վրա։

Մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացին։ Արդյո՞ք հնարավոր է եղել կանխել ողբերգությունը։ Ինչո՞ւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն, ըստ քաղաքացիների, աչքի է ընկնում անգամ կանաչ սաղարթներով ծառերը հատելու օպերատվիությամբ, ժամանակին չի հեռացրել երկու անգամ վթարային գնահատված ծառը:

Քաղաքացիների մեղադրանքներին քաղաքապետարանը պատասխանել է՝ պնդելով, թե ծառը համայնքապատկան տարածքում չի գտնվել: