Լրահոս
Միջազգային
11:00
12.07.26
76

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող ռազմակայաններին

Img default alt hy

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող մի շարք ռազմակայանների, հայտնել է Իրանի պետական հեռարձակող ընկերությունը:

«Հակառակորդը յոթ արկ է արձակել Բուշեր քաղաքի ռազմակայանների ուղղությամբ, Դեյր շրջանում՝ հինգ արկ, Ասալույեում՝ չորս արկ», - հայտնել է իրանական հեռարձակողը:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին: Ի պատասխան՝ իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին: