Լրահոս
Աշխարհ
12:03
12.07.26
113

Մահացել է Քաթարի նախկին էմիր Համադ բեն Խալիֆա Ալ Թանին

Img default alt hy

Քաթարի էմիրի հայրը՝ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին, որը երկիրը ղեկավարել է 18 տարի, մահացել է 75-րդ տարում։ Այս մասին հայտնել է արաբական պետության ղեկավարի գրասենյակը։

«Ալլահի կամքին հավատացող սրտերով՝ էմիրի գրասենյակը սգում է մեծ հանգուցյալի... Նորին Մեծություն էմիրի հայր, շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի մահը, որը վախճանվել է հուլիսի 12-ի առավոտյան՝ 74 տարեկան հասակում», - ասված է հայտարարության մեջ։

Շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին Քաթարը կառավարել է 1995-ից 2013 թվականներին։ 2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվեց գահից հօգտու իր որդու՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, որից հետո կրում էր էմիրի հոր պաշտոնական տիտղոսը։