Լրահոս
Միջազգային
16:26
13.07.26
49

Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ

Իրանի տասնյակ քաղաքների վրա ամերիկյան գիշերային հարձակումներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան մի շարք ռազմաբազաներ։

Միաժամանակ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի և հրադադարի պայմանավորվածությունների խախտման համար՝ հայտարարելով, որ երկրի դեմ ցանկացած հարձակման աղբյուր կհամարվի օրինական ռազմական թիրախ: Պատերազմը դեռ չի հատել լայնամասշտաբ էսկալացիայի շեմը, սակայն դրա բոլոր նախադրյալներն արդեն տեսանելի են: