Լրահոս
Հասարակական
15:16
13.07.26
176

Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ

Img default alt hy

Երեկ քաղաքապետարանի կողմից հատկացված շուրջ 200 մլն դրամով Հանրապետության հրապարակում անցկացվեց Վարդավառի՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը, սակայն բեմահարթակում հայտնվել էր հին հունական դիցարանի ծովերի և օվկիանոսների աստված Պոսեյդոնը: 

Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից Տեր Վրթանես քահանա Բաղալյանին հարցրինք՝ իր համար ընկալելի՞ է Քրիստոսի պայծառակերպությանը օր Պոսեյդոնի հայտնվելը մայրաքաղաքի կենտրոնում.

«Ես միշտ կողմ եմ եղել, որ մեր ազգային տոները նշենք, մանավանդ, որ համայնքային կամ պետական միջոցներով ինչ-որ տոնակատարություն ենք անում, պետք է ինչ-որ առումով արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը: 

Այսինքն՝ զուտ տոն նշել տոն նշելու համար..., այդ տրամաբանությունը ես շատ չեմ ընկալում: Կարող էին մեր հայկական ժողովրդական, ազգագրական պարերը ցույց տային, կամ թեկուզ Աստղիկի, Վահագնի կամ Նոյան ջրհեղեղի հետ կապված պատմություններն ու ազգագրական նյութերը ցույց տային, դա ավելի ճիշտ կլինի: Ես հունական դիցաբանության դեմ ոչինչ չունեմ, բայց կուզեմ, որ մի քիչ ավելի ազգային լինի»,- «News.5tv.am»-ին ասաց Տեր Վրթանեսը: