Լրահոս
Միջազգային
23:30
13.07.26
182

Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը

Img default alt hy

Ուկրաինայի Գերագույն ռադան ստացվել է Յուլիա Սվիրիդենկոյի՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնել է ուկրաինական խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Գերագույն ռադա է ստացվել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը։ Խորհրդարանը հարցը կքննարկի մոտ ժամանակներս՝ սահմանված ընթացակարգին համապատասխան»,- գրել է նա Facebook-ում:

Հրաժարականից առաջ Սվիրիդենկոն պետք է հաշվետվություն ներկայացնի պաշտոնում աշխատած գրեթե մեկ տարվա համար, հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով Ռադայի իր աղբյուրը։

Վարչապետի հետ միասին հրաժարական կտա նաև ողջ կառավարությունը։ Այդ ընթացքում նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ, նախկին վարչապետ Դենիս Շմիգալը, հստակեցնում է գործակալությունը։