Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
13.07.26
78

Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը

Ադրբեջանի նախագահի հերթական ելույթը օկուպացված Շուշիում կրկին զավեշտալի հայտարարություններով է առանձնացել: Ըստ փորձագետների՝ Հարավային Կովկասը «խաղաղության և փոխգործակցության» տարածաշրջանի վերածելու մասին խոսում է մեկը, որը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, չի դադարեցնում սպառնալից հայտարարությունները և օկուպացված է պահում հարևան երկրի տարածքները: