Լրահոս
Միջազգային
23:15
14.07.26
152

Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու իր գաղափարին։

«Ես կարծում էի, որ դա լավ գաղափար է», - հայտարարել է Թրամփը Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր նախկինում իր ներկայացրած գաղափարին՝ անվտանգ նավագնացության ապահովման համար ԱՄՆ-ի կողմից փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար գանձելուն։

Թրամփի խոսքով՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդները կապվել են իր հետ։ «Նրանք ասացին, որ կցանկանային այլ կերպ վարվել», - նշել է Թրամփը։ Ավելի վաղ երեքշաբթի նա հայտարարել էր, որ հրաժարվել է նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու գաղափարից՝ հօգուտ Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային գործարքների։

«Ես խոսել եմ նրանց բոլորի հետ, և նրանք ուրախ կլինեին ավելացնել ներդրումներն ԱՄՆ-ում մինչև ռեկորդային ցուցանիշներ։ Դա միանգամայն ընդունելի կլիներ», - նշել է Թրամփը։ Ամերիկյան առաջնորդի շարադրած դիրքորոշման համաձայն՝ իրեն «դուր չի գալիս վճարների գաղափարը»։ «Բայց միևնույն ժամանակ, ես անարդար եմ համարում այն, որ մենք նեղուցը պաշտպանում ենք ողջ աշխարհի, Չինաստանի և բոլորի համար։ Եվ ես դեմ չեմ պաշտպանել այն Չինաստանի համար, ես դեմ չեմ պաշտպանել այն ցանկացած մեկի համար։ Բայց ես անարդար եմ համարում այն, որ մենք դրա դիմաց որևէ փոխհատուցում չենք ստանում», - պնդել է Թրամփը։

Ինչպես հունիսի 23-ին Աբու Դաբի ժամանելուն պես լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Վաշինգտոնի վարչակազմը ելնում է նրանից, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ցանկացած պետության կողմից վճարների գանձումը կլինի անօրինական։ Հունիսի 25-ին Բահրեյնում Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ նա նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցը համարում է միջազգային ծովային ուղի և չի ընդունում նավերի անցման համար Իրանի կողմից վճար գանձելու հնարավորությունը։