Լրահոս
Միջազգային
18:34
13.07.26
130

Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները, հնարավոր է, ապագայում կստանձնեն Հորմուզի նեղուցի կառավարումը, և Վաշինգտոնին դրա դիմաց փոխհատուցում է անհրաժեշտ։

«Մենք Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ կպահենք։ Եվ մենք, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Հնարավոր է՝ մեզ անվանեն նեղուցի պահապան հրեշտակ։ Եվ մեզ պետք է դրա համար փոխհատուցում տրամադրել», - հայտարարել է նա Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ առանց մանրամասնելու իր խոսքերը։