Լրահոս
Միջազգային
23:00
14.07.26
232

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երեքշաբթի օրը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով սպառազինության անգարներ։

«Արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի «Շեյխ-Իսա» ռազմաբազայում հակառակորդի սպառազինության, ինչպես նաև նավերի և թռչող սարքերի պահեստավորման մի քանի անգարներ։ Բացի այդ, Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ավիաբազայում հակառակորդի MQ-9 անօդաչուների տեղակայման հարթակի վրա հարվածի ընթացքում ոչնչացվել կամ վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր»,- նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։