Լրահոս
Հասարակական
19:32
12.07.26
47

«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Լեջան գյուղի սկզբնամասում 31-ամյա Ալեքսանդր Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։