Լրահոս
Հասարակական
21:00
14.07.26
558

«Սա անդառնալի և ծանր կորուստ է»․ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը

Img default alt hy

Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցից տեղեկացնում են, որ անժամանակ կյանքից հեռացել է իրենց դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։

«Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։

Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։

Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։

Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»: