Լրահոս
Միջազգային
23:54
14.07.26
244

ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ հարվածների նոր շարք․ CENTCOM

Img default alt hy

ԱՄՆ զինվորականները հերթական հարվածների ալիքն են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին - խմբ.) CENTCOM-ի ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը՝ շարունակելով կրճատել Իրանի այն միջոցները, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության վրա հարձակումների ժամանակ», - ասվում է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածներին զուգահեռ՝ ամերիկացի զինվորականները պատրաստվում են վերսկսել Իսլամական Հանրապետության ծովային նավահանգիստների շրջափակումը, որը կսահմանվի Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։