Լրահոս
Հասարակական
23:30
18.09.22
187

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Ալինա Պ․-ի վարած Nissan Tida մակնիշի և 36-ամյա Էդգար Ա.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Էդգար Ա․-ն եղել է ոչ սթափ։

Իսկ նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը դեպքի վայրում ասում էր, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակման խափանումը։