Լրահոս
Հասարակական
11:53
20.06.22
237

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

Img default alt hy

Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 41-ամյա Սողոմոն Ղազարյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Անահիտ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։