Լրահոս
Հասարակական
20:00
12.11.24
3 027

Ողբերգական ելքով վթար՝ Ճամբարակում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրա

Img default alt hy

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և «GAZ» (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 4 մետր հեռավորության վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15:15-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

May be an image of 1 person

May be an image of 3 people, car and road

No photo description available.

May be an image of car and road