Լրահոս
Միջազգային
22:10
25.06.22
194

Վրաստանի ՍԴ-ն քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ նախագահի

Img default alt hy

Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր հայտարարել է, որ ընդունել է կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահի։

Սահմանադրական դատարանի նախագահն առաջարկել է  «հստակեցնել Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության լիազորությունների շրջանակը՝ սահմանված Վրաստանի Սահմանադրությամբ»,- ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դատական ​​հայցը ներկայացվել է հունիսի 7-ին։ Վրաստանի կառավարությունը պահանջում է պարզաբանել նախագահի իրավունքներն ու լիազորությունները: Իրավական անորոշությունը ծագել է այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մի շարք երկրներում դեսպաններ նշանակել կառավարության  կողմից ներկայացված անձանց։։

Կառավարությունը նշում է, որ դեսպանների թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է։ Իսկ նախագահը խորհրդանշական անձ է, և օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու ուժով։