Լրահոս
Քաղաքական
13:26
22.12.25
279

Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով

Img default alt hy

Վլադիմիր Պուտինն այսօր՝ ԱՊՀ գագաթնաժողովում կհանդիպի Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Սանկտ Պետերբուրգում ընթանում  է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. որն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով:

Ալիևը նիստին չի մասնակցում:

Կրեմլը հասկանում է Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկումը՝ պայմանավորված նրա խիստ զբաղված գրաֆիկով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել իրենց գործընկերությունը»,- հավելել է նա: