Լրահոս
Հասարակական
13:23
23.12.25
217

Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ

Img default alt hy

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի դեկտրեմբերի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի կազմում՝ որպես անդամ, հայտնում են ՀԱՍԵ Վիրահայոց թեմից։

«Վիրահայոց թեմի առաջնորդին՝ թեմի հոգևոր դասի, աշխատակազմի և բազում հավատացյալների անունից շնորհավորում ենք բարձր պատվի և գնահատանքի արժանանալու համար և մաղթում քաջառողջություն, հաջողություններ և անսասան նվիրում՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։