Լրահոս
Քաղաքական
13:30
05.03.23
119

Վազգեն Սարգսյանը հայոց պատմության մեջ բեկում մտցրեց, ափսոս չկարողացանք պահել, գնահատել նրան․ Սասուն Միքայելյան. 24news

Img default alt hy

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը դարի ծնունդն էր, որ մենք 700 տարի անց կարողացանք իրենով հող ազատագրել։ Այս մասին Եռաբլուրում 24news.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Բայց չկարողացանք գնահատել, չկարողացանք պահել Սպարապետին, փառք իրեն, օրհնվի իր ծնունդը, նա հայոց պատմության մեջ նոր բեկում մտցրեց որպես հաղթանակած հրամանատար և մնաց Սպարապետ։ Ցավոք, մի հայի ձեռքով՝ թուրքից դաժան, գնաց։ Ինչպես միշտ՝ Մխիթարն էլ է հայի ձեռքով գնացել, ցավոք, մեր պատմոքւթյան մեջ նման բաներ շատ են եղել»,–ասաց Միքայելյանը։

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուրում քաղաքական և հասարակության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում նրա շիրիմին։