Լրահոս
Հասարակական
13:15
28.06.25
719

Վարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով ըստ նախնական տեղեկությունների առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։