Լրահոս
Քաղաքական
19:00
29.06.25
657

Վահագն Խաչատուրյանը մեկնում է Իսպանիա

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում:

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։