Լրահոս
Սպորտ
23:50
26.09.22
114

Վաչե Քոչարյանը մեկ միավոր է զիջում առաջատարին․ շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Բաթումում շարունակվող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստներից առավել հաջող ելույթներ է ունենում Վաչե Քոչարյանը:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 9-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել հնդիկ Շահ Վիվան Վիշալին: Վաչեն 7 միավորով 4-րդ տեղում է և ընդամենը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Նիկոլայ Կլեյմենովին: Տարիքային նույն խմբում Տիրան Համբարձումյանը 5,5 միավորով 33-րդ տեղում է:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը սպիտակներով հաղթեց ռումինացի Էդվարդ Թյուդորին և 6 միավորով ընթանում է 19-րդ տեղում, իսկ Նարեկ Ղազարյանը 5,5 միավորով 30-րդ հորիզոնականում է:

6 միավոր է վաստակել նաև մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում ելույթ ունեցող Նարե Իսախանյանը: Նարեն 12-րդ տեղում է:

Այսօր կայանում են 10-րդ տուրի մրցախաղերը: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր: