Լրահոս
Հասարակական
21:52
22.12.25
156

Turkish Airlines-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան

Img default alt hy

Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան:

Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել:

Սերդար Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ–Երևան-Ստամբուլ երթուղով։