Լրահոս
Հասարակական
21:05
25.06.22
372

Թթուջուր գյուղի մոտակայքում «UAZ»-ը հայտնվել է ձորակում

Img default alt hy

Հունիսի 25-ին՝ ժամը 12:44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա սարում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․) կողաշրջվել և հայտնվել է ձորակում (մոտ 120 մ)։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։