Լրահոս
Քաղաքական
17:43
20.09.22
538

Թշնամին արկակոծել է Կեչուտի գերեզմանոցը, ջրամբարը, բնակելի տները, հասցրել այլ վնասներ

Img default alt hy

Սեպտեմբերի 13-ին կրակոցներից ժողովուրդն արթնացել է, էվակուացրել ենք նկուղները, ինչպես հայտնում է News.am-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է  Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակվայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը:

«Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, վնասվել է 7 բնակելի տուն, այրվել են 100 հա դաշտեր: Ջրագիծն է վնասվել, որը հիմա հակառակորդը գրավել է, և կարտոֆիլի հողատարածքներ ունենք, որոնք մնացել են առանց ոռոգման ջրի: Եթե ոռոգման ջուրը չլինի, 10 հա կարտոֆիլի ցանքսեր չեն լինի: Վնասվել է նաև գազատարը: Այսօր նոր գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Տեղյակ չենք, թե որքան ժամանակում կվերականգնեն վնասները: Խմելու ջուր գյուղն ունի, ոռոգման ջրի ջրագիծն է վնասված:

Բացի այդ, պայթյուններից գյուղի վերևի հատվածում ահագին անասուններ են սատկել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմեր են ահագին վնասվել»,-ասել է Արտակ Բագրատյանը։  

Նա հայտնել է նաև, որ  գյուղի բնակչության մոտ 30 տոկոսը վերադարձել է, այդ թվում՝ կանայք, երեխաներ, սակայն դպրոցն ու մանկապարտեզը դեռ չեն գործում:  

Կեչուտում մեկ արկ ընկել է գերազմանոցի վրա, երեք արկ էլ՝ Կեչուտի ջրամբարի մեջ: