Լրահոս
Միջազգային
17:39
11.12.25
141

Թրամփից վրեժ կլուծի՞ Մադուրոն «բացահայտ գողության» համար. ԱՄՆ-ը նավթով բեռնված նավ է բռնագրավել

ԱՄՆ-Վենեսուելա ամիսներ տևող հակամարտությունը նորից սրվել է: Բացահայտ գողություն է անվանում պաշտոնական Կարակասը՝ Վենեսուելայի ափերի մոտ Միացյալ Նահանգների կողմից նավթատար նավի բռնագրավումը: Ըստ Սպիտակ տան՝ նավի սեփականատերերը ահաբեկչական խմբավորումներին նավթ են մատակարարել: