Լրահոս
Քաղաքական
22:52
22.12.25
220

Թրամփի հանկարծակի որոշումը. ո՞ւմ և ի՞նչ անելու համար է Հայաստան ուղարկելու Վաշինգտոնը

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ մոտ 30 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, հետ կանչել ԱՄՆ դեսպաններին, որոնց նշանակել էր Բայդենի վարչակազմը: Քաղաքական այս քայլը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել թե՛ Վաշինգտոնում, թե՛ միջազգային ասպարեզում։ Ի՞նչ է նշանակում դեսպանի փոփոխությունը Հայաստանի համար, և արդյո՞ք այն ազդարարում է ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայում: