Լրահոս
Հասարակական
11:30
25.09.22
193

Toyota Camry-ն բախվել է բետոնե եզրաքարին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35–ի սահմաններում Ռուբինյանց փողոցում Toyota Camry մակնիշի  001 LL 30 համարանիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: