Լրահոս
Միջազգային
19:07
25.06.22
230

Թուրքիայում պահանջում են մահապատժի ենթարկել անտառային հրդեհների մեղավորներին

Img default alt hy

Թուրքիայում չեն դադարում Մարմարիսի մերձակայքում անտառային հրդեհների համար մեղավորներին պատժելու կոչերը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել այդ նպատակով երկրում մահապատիժ սահմանելու նախաձեռնությանը. այն Թուրքիայում վերացվել էր 2004 թ.։

«Այդ հարցը պետք է քննարկվի»,- հայտարարել է Էրդողանը Մարմարիսում, որտեղ հրշեջները հունիսի 21-ից պայքարում են լայնածավալ հրդեհի դեմ, որի հետևանքով տուժել է 3000 հեկտար տարածք։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անտառը հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել է 34-ամյա Սաջիթ Այհանին: Նա հայտնել է, որ նման քայլի է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ ընտանիքի անդամների հետ վեճից հետո։

Վերջին տվյալով՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։