Լրահոս
Տարածաշրջան
13:15
25.09.22
129

Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա

Img default alt hy

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչներ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյն Յըլդըրըմը բռնվել են հայկական սահմանային գծում իրականացված գործողության արդյունքում և տեղափոխվել Թուրքիա։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Նոր Դերսիմ» թերթը:

Ըստ աղբյուրի՝ Աթիլլա Չիչեքը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Թունջելիում տեղի ունեցած ռմբակոծության հեղինակներից է: Նրանք «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ են: