Լրահոս
Տարածաշրջան
09:45
06.03.23
177

Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ մոտ 159 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։