Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
11.09.22
133

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքից։

«Բացի դրանից, ընդգծվել է, որ ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։