Լրահոս
Միջազգային
23:00
16.06.26
130

ԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են չափազանց բարձր մնալ․ Վենս

Img default alt hy

ԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են չափազանց բարձր մնալ, երեքշաբթի օրը խոստովանել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իհարկե, մեկ գալոնի (3,8 լիտր) դիմաց 4,06 դոլար արժողությամբ բենզինի գինը չափազանց բարձր է»,- ասել է Վենսը ABC հեռուստաալիքին։

Փոխնախագահը խոստովանել է, որ վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ, սակայն նրանք դեռ շատ անելիքներ ունեն։

«Մենք դեռ շատ բան ունենք կատարելու, բայց կարծում եմ՝ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է նա։

Վենսը նաև ընդունել է, որ Վաշինգտոնը ձգտելու է նավթի գների հետագա նվազմանը։ Նրա խոսքով՝ դա կհանգեցնի վառելիքի և պարենի արժեքի նվազմանը։

«Բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է նա։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը նաև ուշադրություն է հրավիրել չափազանց բարձր գնաճի վրա։

«Այժմ գնաճը 3,5% է, սա չափազանց շատ է։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն իջեցնենք մինչև 2,5%»,- հավելել է Վենսը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ «դա որոշակի ժամանակ կպահանջի»։

ԱՄՆ-ում բենզինի գները կտրուկ բարձրացել են փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ ամսվա ընթացքում «Regular» մակնիշի (ռուսական ԱԻ-92-ի անալոգը) բենզինի գինը մեկ գալոնի դիմաց նվազել է մոտ 50 ցենտով, այն դեռևս գրեթե մեկ դոլարով բարձր է, քան մեկ տարի առաջ։