Լրահոս
Միջազգային
21:25
16.06.26
131

Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո

Img default alt hy

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ ունեցած երկարատև ողջույնի վրա և հայտարարել, որ վերջինս արժանացել է ամուր ձեռքսեղմման՝ իր ամուսնու՝ նախագահ Էմանյուել Մակրոնի փոխարեն։

«Այս անգամ ոչ թե Մակրոնը, այլ Բրիջիտն արժանացավ Թրամփի շատ ամուր ձեռքսեղմմանը»,- գրել է Ֆիլիպոն X-ում։

Տեսանյութում երևում է, որ ամերիկացի առաջնորդը 12 վայրկյան շարունակ չի բաց թողնում առաջին տիկնոջ ձեռքը՝ փորձելով այն ավելի մոտեցնել իրեն։

Միաժամանակ, The Daily Beast պորտալը նշել է, որ «Յոթնյակի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում կայացած երկկողմ հանդիպման ավարտին լրագրողների առաջ Թրամփի՝ հենց Մակրոնի հետ ողջույնը անհարմար է ստացվել։

«Նախագահը, կարծես թե, գրեթե ջանք չէր գործադրում ձեռքսեղմման համար՝ թույլ բռնելով Մակրոնի ձեռքը»,- ասվում է The Daily Beast-ի նյութում։

Ավելին՝ տեսանյութում։