Լրահոս
Միջազգային
12:45
16.06.26
175

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի իններորդ գումարման ընտրությունները սեպտեմբերի 20-ին նշանակելու մասին։ 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Պետական դումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունները նշանակել սեպտեմբերի 20-ին։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասված է հրամանագրում։

Դումայի ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները։ Պետդումայի պատգամավորների ընտրություններից բացի, ընտրությունների միասնական օրը նախատեսվում է անցկացնել տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար ընտրական արշավ։ Արդյունքներով նախատեսվում է զբաղեցնել շուրջ 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։ Այդ արշավների թվում կանցկացվեն 11 մարզերի ղեկավարների ընտրություններ, որոնցից 8-ը՝ ուղղակի, ևս 3 սուբյեկտներում բարձրագույն պաշտոնյաներին կընտրեն օրենսդիր ժողովները։ ՌԴ սուբյեկտների օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրությունները նախատեսվում է անցկացնել 39 մարզում։