Լրահոս
Հասարակական
16:53
16.06.26
255

Կիևում ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասվել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը․ Տիգրան Հակոբյան

Img default alt hy

Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը: Այս մասին գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշել է, որ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․«Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան, տանը չեն եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։

Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․

P.S. Նկարներում Ռոման Բալայանի բնակարանն է գրոհից հետո»,-գրել է նա։